Բելառուսում 136 մարդ է ձերբակալվել, ովքեր համացանցում մեկնաբանություններ են թողել Մինսկի բնակիչ Անդրեյ Զելցերի և Պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) աշխատակցի մահվան վերաբերյալ:
ՏՏ ոլորտի 31-ամյա աշխատակից Զելցերը և ՊԱԿ աշխատակիցը զոհվել են փոխհրաձգության հետևանքով:
Ինչպես հաղորդում է Բելառուսի քննչական կոմիտեն, բոլոր ձերբակալվածները կալանքի տակ են, նրանք կասկածվում են պետական ծառայողին վիրավորելու և ատելություն հրահրելու քրեական գործով:
Սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ նույն մեղադրանքներով Բելառուսում բերման է ենթարկվել մոտ 50 մարդ՝ այդ փոխհրաձգության տեսաձայնագրության հետ կապված մեկնաբանությունների պատճառով: