Եվրամիությունը պատրաստ է դերակատարություն ունենալ Հարավային Կովկասում վստահության, խաղաղության ամրապնդման գործում, այսօր հայտարարել է Ադրբեջանում միության նորանշանակ դեսպանը նախագահ Ալիևի հետ հանդիպման ժամանակ։
«Եվրամիությունը շահագրգռված է Հարավային Կովկասի անվտանգությամբ ու բարգավաճմամբ։ Մենք պատրաստ ենք նաև դեր ստանձնել վստահության և խաղաղության հաստատման գործում ՝ սերտորեն փոխլրացնելով ԵԱՀԿ Մինսկի խմբին։ Մենք նաև մեր փորձառությունն ենք առաջարկում սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցում, եթե մեր գործընկերները հետաքրքրված են սրանով», - ասել է նա։
Ադրբեջանի առաջնորդն ի պատասխան կրկին պնդել է, թե տարածաշրջանում եկել է պատերազմի էջը շրջելու, խաղաղության մասին խոսելու ժամանակը։ Եվրամիությունն այս հարցում կարող է կարևոր դեր խաղալ, ասել է Իլհամ Ալիևն ու պնդել, թե այդ հարցերը լայնորեն քննարկել ու համաձայնեցրել է նաև Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի՝ ամիսներ առաջ Բաքու կատարած այցի ժամանակ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում սուվերեն միջանցք չի լինելու, այս թեման արդեն փակված է․ ԱԽ քարտուղար ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են նորից հանդիպել` համանախագահների հովանու ներքո«Մեր երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների և հետպատերազմյան իրավիճակի վերաբերյալ մեր տեսակետները լիովին համընկնում են: Մենք ապավինում ենք Եվրոպական միությանը որպես մեծ գործընկեր և ազնիվ միջնորդ` հետպատերազմյան իրավիճակի հանգուցալուծմանը նպաստելու իր ջանքերում։ Եվ Բաքուն պատրաստ է համագործակցել Եվրամիության հետ՝ տարածաշրջանում խաղաղություն և կայուն զարգացում ապահովելու համար», - նշել է նա:
Խոսելով Ադրբեջանի պատաստակամության մասին՝ նախագահ Ալիևը հարկ է համարել ընդգծել իր կողմից առաջ քաշված թեզերը՝ պատերազմն ավարտվել է, հարկ է մտածել ապագայի մասին. «Մենք ուզում ենք հարաբերություններ հաստատել մեր հարևանի՝ Հայաստանի հետ, պատրաստ ենք բանակցություններ սկսել խաղաղության համաձայնագրի ստորագրման, սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի, հաղորդակցության ուղիների բացման շուրջ։ Այս գործընթացը որոշ չափով արդեն սկսվել է, սակայն, կարծում եմ` եթե Եվրամիությունն ակտիվորեն ներգրավվի, ինչի ցանկությունը ես տեսնում եմ, դա կօգնի մեզ շատ ոլորտներում։
Ընդհանուր առմամբ, Հարավային Կովկասում բոլորովին նոր իրավիճակ է ստեղծվել, որ չի եղել 30 տարի, և դա շատ կարևոր գործոն կարող է լինել կայունության, կանխատեսելիության ու խաղաղության համար», - ասել Ալիևը առանց հավելյալ մանրամասների։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևը հայտարարում է` Հայաստանի հետ հաղորդակցության ուղիների բացումն արդեն սկսվել էԸնդունելով Եվրամիության դեսպանին՝ վերջինս նաև ընդգծել է՝ Ադրբեջանը պատրաստ է մեծացնել համագործակցությունը Եվրոպայի հետ էներգետիկ ոլորտում։ «Մեր նախագծերը միայն Հարավային գազային միջանցքով չեն սահմանափակվում», - ասել է նա։
Մոտ 15 տարի առաջ Եվրահանձնաժողովի նախաձեռնությամբ կառուցված այդ խողոկավաշարով Ադրբեջանն այժմ Վրաստանի և Թուրքիայի տարածքով տարեկան 10 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարում եվրոպական մի քանի երկրների:
«Մեր հնարավորությունները, սակայն, ավելի են», - այսօր ասել է Ալիևը, հավելելով՝ Բաքուն այժմ աշխատում է Եվրահանձնաժողովի հետ մատակարարումների աշխարհագրությունը ընդլայնելու համար։