Հոկտեմբերի 4-ին, ժամը 23:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, ադրբեջանական կողմից արձակված կրակահերթից վնասվել է հայկական ԶՈւ թիկունքային ապահովման բեռնատար ավտոմեքենա, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
Հայաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ, անձնակազմի շրջանում տուժածներ չկան: