Նախիջևանում մեկնարկել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ Նախիջևանում, օգոստոս, 2020թ․

Այսօր Նախիջևանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական մարտավարական համատեղ զորավարժություններ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր Նախիջևանում մեկնարկում են թուրք-ադրբեջանական հերթական զորավարժությունները

«Անխախտ եղբայրություն» կոչվող զորավարժություններում մարտական հրաձգություն է կատարվում, ներգրավված են նաև ռազմական օդանավեր, հարվածային և տրանսպորտային ուղղաթիռներ։

Զորավարժությունների սցենարով հարվածային ստորաբաժանումները կատարում են հակառակորդի դիրքերին աննկատ մոտենալու վարժություններ՝ շրջանցելով հակառակորդի օպտիկական սարքավորումների տեսադաշտը։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է զորավարժությունների հաջող ընթացքի մասին։

Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները շարունակվելու են մինչև հոկտեմբերի 8-ը։

Արաքսի մյուս ափին Իրանն է զորավարժություններ անցկացնում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն Նախիջևանում