Արա Նռանյանն ԱԺ քվեարկությամբ ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) անդամի պաշտոնում:
ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հիշեցրեց, որ Նռանյանը ընդդիմադիր երկու խմբակցությունների միասնական թեկնածուն էր:
107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 75-ը, կողմ է քվեարկել 68-ը, դեմ՝ 7-ը:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Արա Նռանյանը նախկինում զբաղեցրել է Վերահսկիչ պալատի փոխնախագահի պաշտոնը, եղել է նաև ԱԺ պատգամավոր: ՀՅԴ բյուրոյի անդամ է: