Միացյալ Նահանգները հանձնառու է շարունակել իր աջակցությունն ամուր և թափանցիկ հակակոռուպցիոն կառույցներ ձևավորելու ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող ջանքերին։ Այդ մասին այսօր ասել է Հայաստանում ԱՄՆ դեսպանը։
Լին Թրեյսին հանդիպել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանին։
Ըստ դեսպանության ֆեյսբուքյան էջի՝ քննարկվել են հակակոռուպցիոն ու արդարադատության բարեփոխումների շուրջ Միացյալ Նահանգների և Հայաստանի իրավապահների գործընկերության հետագա ուղիները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հատուկ քննչական ծառայությունը կլուծարվի. ԱԺ-ն ընդունեց Հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքի նախագիծըՀատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) նախորդ երեք տարիներին ղեկավարած Սասուն Խաչատրյանը սեպտեմբերի 16-ին նշանակվեց նորաստեղծ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ՝ նոր նշանակումից րոպեներ առաջ ազատվելով ՀՔԾ պետի պաշտոնից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սասուն Խաչատրյանը նշանակվեց նորաստեղծ Հակակոռուպցիոն կենտրոնի նախագահՆորաստեղծ Հակակոռուպցիոն կենտրոնի իրավասությանն անցավ Հայաստանում կոռուպցիոն գործերի քննությունը, որը նախկինում իրականացնում էին Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ), ՀՔԾ-ն, Քննչական կոմիտեն և Պետեկամուտների կոմիտեն (ՊԵԿ)։ Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումից հետո 2007-ին ստեղծված Հատուկ քննչական ծառայության գործունեությունը դադարեցվեց։