Ամենայն Հայոց կաթողիկոսն այսօր մեկնել է Իտալիա (Հռոմ)՝ մասնակցելու Սանտ Էջիդիոյի համայնքի կողմից կազմակերպված «Մարդիկ որպես եղբայրներ և երկրի ապագան․ կրոններն ու մշակույթները երկխոսության մեջ» խորագրով համաժողովին և միջեկեղեցական աղոթքին։
Մայր Աթոռի հաղորդմամբ` համաժողովին Գարեգին Երկրորդը հանդես կգա բանախոսությամբ, հանդիպում կունենա Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հետ։
Պատվիրակության կազմում է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
Համաժողովին և միջեկեղեցական աղոթքին մասնակցելու է նաև Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանը: