ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Ֆրանսիա

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, արխիվ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Ֆրանսիա՝ առաջին անգամ Ավստրալիա-Միացյալ Թագավորություն-ԱՄՆ անվտանգության գործընկերության մասին հայտարարությունից հետո:

Այդ եռակողմ համագործակցությունը լարվածություն է առաջացրել տրանսատլանտյան դաշնակիցների միջև: Փորձագետներն ակնկալում են, որ Բլինքենը կօգտվի Փարիզ այցից՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները շտկելու համար:

Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նախագահելու է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության նախարարների խորհրդի նիստը, որը կանցկացվի հոկտեմբերի 5-6-ը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Ավստրալիան նոր ռազմական համաձայնագիր են կնքել