Հոկտեմբերի 6-ին Մոսկվայում հանդիպում կունենան Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները։
Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության հաղորդագրության համաձայն` նախարարներ Սերգեյ Լավրովն ու Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանին բանակցությունների ընթացքում կքննարկեն իրավիճակը Աֆղանստանում, Սիրիայում, ինչպես նաև իրադրությունը Կասպից ծովում, Հարավային Կովկասում: