Քննչական կոմիտեն նոր թվեր հրապարակեց։
44-օրյա պատերազմի ընթացքում Արցախում և Հայաստանում զոհվել է ընդհանուր 3 հազար 788 անձ, հայտնում է Քննչական կոմիտեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերիների վերադարձի խնդիրը ՌԴ իշխանությունների ուշադրության կենտրոնում է․ Սերգեյ Կոպիրկինը՝ Հակոբ ԱրշակյանինՀոկտեմբերի 4-ի դրությամբ 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրն անհայտ է։
Պատերազմից հետո Ադրբեջանը 108 գերի է վերադարձրել՝ զինծառայողներ և քաղաքացիական անձինք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 44-օրյա պատերազմի 6 շաբաթները. ՀարձակումՀայկական կողմի ոչ պաշտոնական տվյալներով՝ այսօր Բաքվի բանտերում մի քանի տասնյակ հայ գերիներ են պահվում։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։
Ադրբեջանական բանակի զոհերի թիվը 2 հազար 907 է
Օրերս Բաքուն հաղորդեց, որ վերջին տվյալներով՝ 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական բանակի զոհերի թիվը 2 հազար 907 է, անհետ կորած է համարվում 7 զինծառայող։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 44-օրյա պատերազմում զոհվել է ադրբեջանցի 2907 զինծառայող, 7-ը անհետ կորած է․ Ադրբեջանի զինդատախազ