Վրաստանի պետական և մասնավոր դպրոցներն այսօրվանից վերադառնում են առկա ուսուցման:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վրաստանի բնակչության 35 տոկոսը պատվաստված է․Առողջապահության նախարարությունԵրկրում վատ համաճարակաբանական իրավիճակի պատճառով սեպտեմբերի 15-ին դպրոցականների և ուսանողների համար նոր ուսումնական տարին սկսվեց հեռակա կարգով: Առաջին դասարանցիների համար դասերի սկիզբը հետաձգվեց գրեթե մեկ ամսով: Այսօր նրանք առաջին անգամ դպրոց գնացին:
Նոր կանոնների համաձայն, բոլոր դպրոցականները, ներառյալ տարրական դասարանների աշակերտները, դասերի ընթացքում պետք է դիմակ կրեն:
Դպրոցների ուսուցիչների և վարչական անձնակազմի 67 տոկոսը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: