Պնդումներն այն մասին, թե երրորդ ուժեր են գտնվում ադրբեջանա-իրանական սահմանի մոտ, անհիմն են, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան՝ մեկնաբանելով Իրանի ԱԳ նախարարի հնչեցրած մեղադրանքները:
«Մեզ համար անընդունելի են հայտարարությունները ադրբեջանա-իրանական սահմանի մոտ որևէ երրորդ ուժի առկայության, այդ ուժերի սադրանքների փորձերի մասին, քանի որ այդ հայտարարություններն անհիմն են», - ասել է Աբդուլաևան։
«Ընդհանրապես, Ադրբեջանի տարածքում ցանկացած ուժերի, այդ թվում՝ ահաբեկչական ուժերի առկայությունը, որոնք կարող են վտանգ ներկայացնել մեր պետության և հարևան երկրների համար, չի կարող քննարկման առարկա լինել: Ցավոք, նույնիսկ 44-օրյա Հայրենական պատերազմի ընթացքում որոշ կողմեր նման անհիմն հայտարարություններ հնչեցրին: Մենք այն ժամանակ հայտարարեցինք և հիմա էլ կրկնում ենք, որ նման պնդումներն անհիմն են, և մինչ այժմ ոչ մի համապատասխան ապացույց չի ներկայացվել ադրբեջանական կողմին», - պնդել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանի և Իրանի միջև վիճելի հարցերը պետք է լուծվեն առանց արտաքին ուժերի միջամտության, ասում է ԽամենեինԱդրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն ՆախիջևանումԱդրբեջանի հետ սահմանի երկայնքով շարունակվում են իրանական բանակի զորավարժությունները Իրանի ԱԳ նախարարը Ադրբեջանի դեսպանին վստահեցրել է՝ չեն հանդուժելու «սիոնիստական վարչակարգի գործողությունները»