«Ես պատրաստ եմ թողնել նախագահի պաշտոնը, երբ Արևմուտքը դադարեցնի ճնշումը Բելառուսի վրա իսկ երկրի ինքնիշխանությունը երաշխավորված լինի», - CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Երդվում եմ, ես չեմ պատրաստվում ցմահ պաշտոնավարել։ Ամեն ինչ կախված է լինելու Բելառուսում ստեղծված իրավիճակից։ Եթե Արևմուտքը չմիջամտի մեր գործերին, եթե մենք զգանք մեզ ինչպես անկախ և ինքնիշխան պետություն, ապա ամեն ինչ տեղի կունենա շատ ավելի վաղ, քան ձեզ թվում է», - նշել է Լուկաշենկոն։
«Բայց եթե դուք հանդգնեք մեկ անգամ ևս, ինչպես նախորդ տարի, միջամտել մեր երկրում տեղի ունեցող իրադարձություններին, շատ վատ է լինելու», - հայտարարել է Բելառուսի նախագահը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ֊ն չի ճանաչում Բելառուսի ընտրությունները, Լուկաշենկոն «օգնություն է խնդրում» Պուտինից