Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է առաջիկա շաբաթներին մեկնել Ադրբեջան, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էրդողանը մասնակցելու է Ֆիզուլիի օդանավակայանի բացմանըԸստ այդ հաղորդումների՝ Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի օրենսդիր մարմնում ելույթ ունենալով անդրադարձել է նաև Ղարաբաղյան 44-օրյա պատերազմին։ «Մենք ոչ մի կերպ չենք մոռանա այն ատելությունը, որ Թուրքիայի նկատմամբ տածում էին Ադրբեջանին աջակցելու համար», - APA գործակալության փոխանցմամբ` ասել է Էրդողանը և հավելել, որ տեղի ունեցածից ապագայի համար դասեր քաղվել են:
Մի շարք երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, հայտարարել են, որ տվյալներ ունեն Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների հավաքագրման մասին, որոնց Անկարան ուղարկել է Ադրբեջան՝ հայերի դեմ կռվելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եղբայրական սե՞ր», թե՞ աշխարհքաղաքական շահեր. գրեթե մեկ դար անց Թուրքիան վերադարձավ Հարավային Կովկաս