Ադրբեջանի հետ սահմանին այսօր մեկնարկել են Իրանի ցամաքային ուժերի մասնակցությամբ զորվարժությունները։ «Խեբարի նվաճողները» վարժանքներում ներգրավված են զրահատանկային ստորաբաժանումներ, հրետանի, անօդաչու թռչող սարքեր, ուղղաթիռներ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իրանի ԱԳ նախարարը Ադրբեջանի դեսպանին վստահեցրել է՝ չեն հանդուժելու «սիոնիստական վարչակարգի գործողությունները»Իրանը վաղվանից զորավարժություններ է սկսում Ադրբեջանի հետ սահմանինԹեհրանը հակադարձում է Իլհամ ԱլիևինԻրանի ցամաքային զորքերի հրամանատար Քումարս Հեյդարիի խոսքով՝ զորավարժությունների նպատակն է փորձարկել բանակի սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, ինչպես նաև ստուգել զորամիավորումների մարտունակությունը սահմանամերձ շրջաններում։
Ադրբեջանի իշխանություններն ավելի վաղ դժգոհություն էին արտահայտել երկրի սահմաններին հարևան պետության զորավարժությունների անցկացման կապակցությամբ, ինչին ի պատասխան Իրանը տարակուսանք էր հայտնել։