Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այսօր հայտարարել է, թե հայրենիք է ժամանել՝ հեռանալուց 8 տարի անց:
«Բարի լույս, Վրաստան: 8 տարի անց ես արդեն Վրաստանում եմ», - գրել է նա Facebook-ի իր էջում: Նախկին նախագահը նաև տեսանյութ է տեղադրել նույն սոցիալական ցանցում, որում պնդում է, թե ժամանել է Բաթումի․ - «Ահա իմ Բաթումին: Այստեղ պետք է լիներ իմ Բաթումիի ամերիկյան տեխնոլոգիական համալսարանը, որը ոչնչացվեց: Այսօր մենք արդեն պատվաստանյութ կունենայինք, ինչպես նաև կորոնավիրուսը այդքան մարդ չէր սպանի: Ես շատ էի կարոտում այս վայրերը: Այսօր երազանքս կատարվեց»:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունից, սակայն, ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել են, թե Սաակաշվիլին չի հատել պետական սահմանը: Մինչ այժմ Վրաստանի իշխանությունների և Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության կողմից պաշտոնական մեկնաբանություններ չեն եղել:
Վրաստանի նախկին նախագահը խոստացել էր հոկտեմբերի 2-ին վերադառնալ հայրենիք։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Նախկին նախագահի վերադարձի թեման Վրաստանում հրատապ է դարձելՍաակաշվիլին խոստանում է հոկտեմբերի 2-ին վերադառնալ Վրաստան