Միլանում այսօր բախումներ են տեղի ունեցել կլիմայի փոփոխության դեմ պայքարող ակտիվիստների ու ոստիկանության միջև:
Մի քանի հարյուր երիտասարդ ակտիվիստներ, այդ թվում` շվեդ Գրետա Թունբերգը ցանկանում են իրենց առաջարկությունները ներկայացնել՝ հաջորդ ամիս Գլազգոյում կայանալիք կլիմայի հարցերով ՄԱԿ-ի համաժողովի օրակարգում ընդգրկելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Time հանդեսը տարվա մարդ ճանաչեց 16-ամյա ակտիվիստ Գրետա ԹունբերգինՀամաժողովին ընդառաջ Իտալիայի ֆինանսական կետրոն Միլանում այսօր նախարարական մակարդակով երկօրյա հանդիպում է մեկնարկել։
Միլանի կոնգրես կենտրոնում ակտիվիստները փարձել են ընդհատել Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի ելույթը, ով ներկայացնում էր պատվավոր հյուրերին՝ Իտալիայի նախագահին, Բրիտանիայի վարչապետին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լոնդոնում կլիմայական փոփոխության դեմ ցույցերի շուրջ 1000 մասնակից է ձերբակալվել