Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մասնակցելու է Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացմանը։ Այդ մասին «Haber Global»-ի հետ հարցազրույցում ասել է Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը։
Օդանավակայանը Ադրբեջանը սկսել է կառուցել ղարաբաղյան պատերազմի ավարտից հետո։ Շինարարությանը մասնակցում են թուրքական ընկերություններ։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև գալիք ձմեռը։
Այս ամսվա սկզբին կատարվել են առաջին փորձնական թռիչքները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆիզուլիի օդանավակայանն առաջին օդանավերն է ընդունել