Բելառուսին պետք է զրկել Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունում ձայնի իրավունքից, պնդում է ICAO-ում ԱՄՆ ներկայացուցչի թեկնածուն

Բելառուս - Ինքնաթիռներ Մինսկի օդանավակայանում, արխիվ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կողմից Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում (ICAO) ԱՄՆ ներկայացուցչի պաշտոնում առաջադրված Չեսլի Սալենբերգերը հայտարարել է, որ Բելառուսին պետք է զրկել այդ կառույցում ձայնի իրավունքից: Նրա կարծիքով՝ դա պետք է տեղի ունենա ի պատասխան մայիսին Մինսկում Ryanair ուղևորատար ինքնաթիռի հարկադիր վայրէջքի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինսկում ձերբակալվել է Nexta Տելեգրամ ալիքի նախկին ղեկավարը

Այս հայտարարությունը Սալենբերգերն արել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ժամանակ, որը որոշում է ընդունում տվյալ պաշտոնում թեկնածուի հաստատման վերաբերյալ:

Սալենբերգերն ընդգծել է՝ բլոգեր Ռոման Պրոտասևիչի ձերբակալությունը, ով այդ չվերթի ուղևորներից մեկն էր, «ցույց տվեց բելառուսական իշխանությունների կողմից ավիացիոն անվտանգության չափանիշների կոպիտ խախտումը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Բլոգեր Պրոտասևիչին տեղափոխող օդանավը Մինսկում իջեցրած ավիադիսպետչերը Բելառուսից փախուստի է դիմելԵվս 7 երկիր է միացել բելառուսական ավիաընկերությունների դեմ պատժամիջոցներինԵվրամիություն Բելառուսի ինքնաթիռների մուտքի արգելքը մտավ ուժի մեջ Եվրամիությունը պաշտոնապես փակում է իր օդային տարածքը «Բելավիա»-ի դիմաց