Մոսկվայում ձերբակալվել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ռուսաստանյան առաջատար ընկերություններից մեկի՝ Group-IB-ի ղեկավար Իլյա Սաչկովը՝ պետական դավաճանության մեղադրանքով։
Գործից մանրամասներ չեն հաղորդվում, հայտի է միայն, որ ավելի վաղ իրավապահները խուզարկություն էին իրականացրել ընկերության գրասենյակում։
Group-IB-ն կիբերանվտանգության ոլորտում Ռուսաստանի առաջատար ընկերություններից մեկն է, որը համագործակցում է Ինտերպոլի, Ռուսաստանի ուժային կառույցների, ինչպես նաև ռուսաստանյան խոշորագույն ընկերությունների, այդ թվում՝ "Сбербанк"-ի ու "Мегафон" -ի հետ։
ՏԱՍՍ պետական գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, հաղորդում է, թե Սաչկովը մեղադրվում է օտարերկրյա հատուկ ծառայություններին տեղեկություններ փոխանցելու մեջ, առաջադրված մեղադրանքը, սակայն, չի ընդունում։