Բաքվի համագործակցությունը Իսրայելի հետ կարող է սպառնալիք դառնալ հենց Ադրբեջանի համար, հայտարարել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարներից մեկը՝ գնդապետ Հոսեին Փուրէսմայիլը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թեհրանը հակադարձում է Իլհամ Ալիևին«Նորագույն պատմությունը ցույց է տալիս՝ ինչ ճակատագրի են արժանանում այն առաջնորդները, որոնք վստահում են Միացյալ Նահանգներին ու իսրայելական կողմին», - ըստ «Մեհր» գործակալության, ասել է իրանական էլիտար զորամիավորման հրամանատարը։
Երեկ էլ Իրանի արտգործնախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն էր հայտարարել, թե Թեհրանը չի հանդուրժի իսրայելական ուժերի ներկայությունն իր սահմանների մոտ։
Երկու երկրների հարաբերությունները սրվել են շաբաթներ առաջ, երբ ադրբեջանական կողմը սկսեց տուրքեր գանձել Գորիս-Կապան ավտոճանապարհով անցնող իրանական բեռնատարներից, հետո էլ ձերբակալեց երկու վարորդների՝ ապօրինի կարգով Լեռնային Ղարաբաղ այցելելու համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Որոտանի հատվածում ադրբեջանցիները շարունակում են գումար պահանջել իրանցի վարորդներից ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը պահանջել է անհապաղ ազատ արձակել ադրբեջանցիների կողմից ձերբակալված վարորդներինԵրկրորդն շաբաթն է՝ ազատազրկված իրանցիների ճակատագրի մասին որևէ բան չի հաղորդվում։