Արմեն Գրիգորյանը և Լին Թրեյսին քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը:

Արմեն Գրիգորյանը ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը նշել է, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը «կարևոր դերակատարություն կարող է ունենալ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման հարցում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել

Գրիգորյանը և Թրեյսին բարձր են գնահատել ԵԱՀԿ Մինսիկի խմբի համանախագահության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քաղաքական կարգավորմանը:

ԱՄՆ դեսպանը ողջունել է Հայաստանի կառավարության ջանքերը դատաիրավական համակարգում բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով՝ մատնանշելով ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում երկու երկրների շարունակական համագործակցության արդյունավետությունը: