Այսօր՝ ժամը 11։30-ի սահմաններում հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի մարտական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից բազկի հատվածում հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, շարքային Գառնիկ Մնացականի Աբրահամյանը։
Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Իրավիճակը պարբերաբար սրվում է, սահմանին բախումներ են լինում։