Չինաստանում այսօր ավարտվեց անապատով անցնող երկաթգծի կառուցումը, որը Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանը կապում է Մոնղոլական ինքնավար պրեֆեկտուրայի հետ՝ մոտավորապես հազար կիլոմետրով կրճատելով ճանապարհը։
825-կիլոմետրանոց նոր երկաթուղին համարվում է անապատում կառուցված առաջին երկաթգիծն աշխարհում։
Այն անցնում է անապատում կառուցված հենասյուների վրայով։ Շոգ եղանակի պատճառով զոդման աշխատանքները գիշերներն են կատարվել։ Ավելի քան 300 կիլոմետրի վրա երկաթուղին քամուց և ավազից պաշտպանելու համար շախմատաձև դիրքով վահանակներ են կառուցվել, չոր եղանակին դիմացող ծառեր են տնկվել։ Բնակելի շրջաններում 20 կայարան է կառուցվել, որից 9-ը՝ ուղևորատար։