Հայաստանում սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11:00-ին, կհայտարարվի մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ 2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին, հայտնում է վարչապետի աշխատակազմը:
Արցախում ևս սեպտեմբերի 27-ին ժամը 11-ին լռության րոպե կհայտարարվի, կկատարվի նաև հոգեհանգստյան արարողություն:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այս պահի դրությամբ 44-օրյա պատերազմում զոհվածների թիվը 3777 է, 243 անձանց գտնվելու վայրն անհայտ է․ ՓաշինյանՕգոստոսի վերջին հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ 44-օրյա պատերազմում զոհվել է 3 հազար 777 մարդ, որից 3 հազար 702-ը՝ զինվորական, 75-ը՝ քաղաքացիական անձ։ Եվս 243 մարդ անհետ կորած էր։
Ադրբեջանը հրադադարի հաստատումից հետո հայտարարել է 2 հազար 895 զոհվածի մասին։