Հարցին, թե ինչպես է պատրաստվում պաշտոնական Երևանը կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, երբ նախագահ Էրդողանը, փաստորեն, նախապայման է առաջ քաշում՝ հստակ քայլեր ձեռնարկել «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ, որից հետո կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Գրիգորյանն արձագանքեց. - «Բազմիցս հայտարարել ա հայկական կողմը նույնիսկ մեզնից առաջ, նախկին իշխանությունների օրոք, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պետք ա կարգավորել առանց նախապայմանների։ Որովհետև երբ որ նախապայմաններ են լինում, դժվար է լինում որևիցե հարցում առաջ գնալ։ Եվ հույս ունենք, որ հարաբերությունների կարգավորումը կլինի առանց նախապայմանների, և հնարավորություն կլինի երկխոսություն սկսել առանց նախապայմանների։ Բոլոր գոյություն ունեցող հարցերը հետագայում քննարկելի են, բայց նախապայմաններով հարաբերություններ սկսելը շատ դժվար կլինի»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե Թուրքիայի հետ խոսակցությունը սկսվի, կնշանակի Հայաստանը բավարարել է նախապայմանները. Կիրո Մանոյան44-օրյա պատերազմից հետո Հայաստանն ու Թուրքիան սկսեցին հարաբերությունների կարգավորման հրապարակային նշաններ ցույց տալ նախորդ ամիս, երբ նախագահ Էրդողանը օգոստոսի 26-ին օտարերկրյա դեսպանների հետ հանդիպմանը հայտարարեց՝ եթե Հայաստանը դրական քայլեր անի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ, Թուրքիան համարժեք արձագանք կտա: Հաջորդ օրն իսկ վարչապետ Փաշինյանը կառավարության նիստում արձագանքեց, թե որոշակի հրապարակային դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից, և «մենք այդ ազդակները կգնահատենք և այդ ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»։
Անցած մեկ ամսվա ընթացքում երկու հարևան երկրների ղեկավարները բազմիցս հանդես եկան հայտարարություններով՝ հարաբերությունների նորմալացման վերաբերյալ։ Վերջինը՝ երեկ, Էրդողանի կողմից, թե Հայաստանի վարչապետից դրական ուղերձներ է ստանում, և որ հայ-թուրքական հարաբերությունների հարցը պատրաստվում է քննարկել այս ամիս Սոչիում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը։
Սակայն ամենից ուշագրավը, թերևս, Թուրքիայի նախագահի սեպտեմբերի 19-ի խոսքերն էին, որ Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է արել, սակայն հանդիպման համար Երևանը պետք է հստակ քայլեր ձեռնարկի «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ըստ Օվերչուկի՝ Հայաստանի տարածքով Ադրբեջան-Նախիջևան միջանցքի ստեղծման հարց չի քննարկվումՀաջորդ օրը Էրդողանին արձագանքեց վարչապետ Փաշինյանի խոսնակը, թե՝ միջանցքային տրամաբանությունն ընդունելի չէ հայկական կողմի համար, բայց Երևանը պատրաստ է Անկարայի հետ շփումների։
«Ընդհանուր առմամբ, և' նախընտրական փուլում, և' ընտրություններից հետո մենք խոսել ենք ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման, խաղաղության դարաշրջանը բացելու և կայունություն ապահովելու շրջան բացելու մասին։ Եվ այդ տրամաբանության շրջանակներում նար պետք ա կարգավորենք հարաբերությունները Թուրքիայի հետ։ Այդ կարգավորումը պետք ա լինի աստիճանական, և մենք համոզված ենք, որ այդ հարաբերությունների կարգավորման հնարավորություններից մեկը նաև բարձր և բարձրագույն մակարդակում երկխոսություն ունենալն է։ Եվ ինչպես նաև դրա մասին խոսել ենք բարձր մակարդակով, նաև քաղաքական տարբեր մակարդակներով հայտարարել ենք, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, դրա տրամաբանության շրջանակներում էլ կատարվել են նման հայտարարություններ և քաղաքական քայլեր», - ասաց Արմեն Գրիգորյանը։
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հավանական համարեց առաջիկա տեղաշարժը Հայաստան-Թուրքիա հարաբերություններում, սակայն, ըստ քաղաքագետի, նման տեղաշարժը նախևառաջ կարող է Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ճնշման արդյունք լինել. - «Ակնհայտ է, որ առկա է գործընթաց, և սա հասկանալու համար անգամ ներքին ինչ-որ տեղեկությունների կարիք չկա։ Ակնհայտ կերպով ընթանում է փոխգործակցության գործընթաց։ Արդյո՞ք այն ընթանում է ուղղակի կերպով, այսինքն՝ ինչ-որ փակ բանակացություններ են տեղի ունենում, թե՞ կան միջնորդներ, այդքան էլ կարևոր չէ։ Մենք տեսնում ենք փոխգործակցություն։ Տեսնում ենք, թե ինչ է ցանկանում Թուրքիան՝ մի քանի պայմանների կատարում, որպեսզի բացվի սահմանը, գուցե դիվանագիտական ինչ-որ հարաբերություններ մեկնարկեն։ Տեսնում ենք, որ Հայաստանը առնվազն պատրաստ է քննարկել ինչ-որ տարբերականեր։ Այո, հնարավոր է, որ առաջիկայում տեղաշարժ նկատվի, հնարավոր է, որ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ճնշումը հասնի իր նպատակին, և ինչ-որ տեսքով ինչ-որ համաձայնագրեր ստորագրվեն»։