Ֆլորիդայում ձերբակալվել է ռուսական NOVATEK ընկերության խորհրդի նախագահի տեղակալը:
Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը Մարկ Ջիթվեյին մեղադրում է հարկերից խուսափելու մեջ:
Նախարարության՝ երեկ հրապարակված հաղորդագրությունում ասվում է, որ NOVATEK-ի խորհրդի փոխնախագահը 93 միլիոն դոլարի հարկերից է խուսափել՝ այդ միջոցները թաքցնելով օֆշորային հաշիվներում: