Անկախությունը՝ Ծոփ սարի բարձունքից

Տարվա առնվազն կեսը սարերում՝ երկրից, գյուղից ու տնից անկախ են ապրում քարինջեցի ամուսիններ Սպարտակ և Բավական Մաղաքյանները։ Այստեղ անաղարտ բնությունն է, իրենց ձեռքով կառուցած 5 քառակուսի մետրանոց տնակը, Ղամիշին, Մարալին, Սիրունին ու հորթերին գայլերից պաշտպանող անասնագոմն ու իրենց ամենօրյա անելիքը։

Աշնանը հեռու սարերից իջել, մոտեցել են գյուղին։ Մինչև ձմեռնամուտ Ծոփ կոչվող հանդամասում կլինեն։ 5 ընտանիք կա այստեղ։

Քարը քարի վրա դնել է պետք, սարվորների հորդորն է Հայաստանի անկախության 30-ամյակի օրը։

Մանրամասները` տեսանյութում