Ալմաթիում տղամարդը կրակել է ոստիկանության և դատարանի աշխատակիցների ուղղությամբ, 5 մարդ սպանվել է

Ղազախստանի խոշորագույն քաղաքում՝ Ալմաթիում տղամարդը կրակ է բացել ոստիկանության և դատարանի աշխատակիցների ուղղությամբ, սպանվել է 5 մարդ, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրները։

Ըստ հաղորդումների, հարձակումը տեղի է ունեցել քաղաքի թաղամասերից մեկում, երբ իրավապահները վտարում էին մի շարք մասնավոր տների բնակիչների։ Հինգ մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան մահացել է։ Հարձակման հեղինակը ձերբակալվել է, նա 54 տարեկան է։