Ռուսաստանում Պետդումայի պատգամավորների ընտրությունների քվեարկության երրորդ եզրափակիչ օրն է: Քվեարկությունն ուղեկցվում է համատարած ընտրախախտումների և բանտարկված ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի շարժման նկատմամբ նոր ճնշման մեղադրանքներով:
Երեկ Սանկտ Պետերբուրգում բերման են ենթարկել ռուսաստանցի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի շտաբի նախկին համակարգող Իրինա Ֆատյանովային, նա Տելեգրամի իր ալիքով հայտնել էր լցոնումների և այլ անօրինականությունների փորձերի մասին։
Ընտրություններին մասնակցում է 14 կուսակցություն:
Ընտրատեղամասերում քվեարկությունը կավարտվի այսօր` ժամը 20:00-ին, սրան կհաջորդի ձայների հաշվարկը:
Առաջին անգամ Ռուսաստանում ընտրություններն անցկացվում են մեկ օրից ավելի՝ երեք օր՝ սեպտեմբերի 17-19-ը։
Ընտրացուցակներում 108 միլիոն ռուսաստանցի ընտրող կա, որոնցից 2 միլիոնը բնակվում են երկրի սահմաններից դուրս։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ` առաջին երկու օրվա արդյունքներով մասնակցությունը կազմել է 31,5 տոկոս: