Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ ռազմական պատրաստվածության 2021 թվականի պլանի համաձայն շարունակվում են ականանետային ստորաբաժանումների մարտական ակտիվ զորավարժությունները։
Նախատեսված ժամանակի մեջ զինծառայողները պետք է ականանետերը բերեն մարտական պատրաստության և ճշգրիտ հարվածներով ոչնչացնեն թիրախները։
Հաղորդվում է նաև, որ Թուրքիայում սեպտեմբերի 1-17-ը անցկացված օդուժի համատեղ զորավարժություններին մասնակցած ադրբեջանցի օդաչուներն այսօր վերադարձել են հայրենիք։