Պուտին․ «Իմ շրջապատում տասնյակ մարդիկ են վարակվել Covid-19-ով»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր հայտարարել է, որ ինքմակուսացվել է, քանի որ իր մերձավոր շրջապատում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է մի քանի տասնյակի։ Այս մասին Կրեմլի ղեկավարը հայտարարել է՝ հեռավար կապի միջոցով՝ դիմելով Հավաքական Անվտանգության պայմանագրի կազմակերպության՝ Տաջիկստանի մայրաքաղաքում մեկնարկած գագաթաժողովի մասնակիցներին։

«Գիտեք, որ ես վերջին պահին ստիպված էի չեղարկել իմ այցը Դուշանբե, շատ ցավում եմ դրա համար։ Դրա պատճառն այն է, որ իմ մերձավոր շրջապատում կորոնավիրուսով վարակման դեպքեր են հայտնաբերվել։ Դա մեկ կամ երկու դեպք չէ, խոսքը մի քանի տասնյակ մարդկանց մասին է։ Այնպես որ պետք է մի քանի օր գտնվեմ ինքնամեկուսացման ռեժիմում և այսօր չեմ կարող սեղմել ձեռք ձեռքը և գրկախառնվել ձեզ հետ», - դիմելով ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին՝ հայտարարում էր Ռուսաստանի նախագահը։