ԱՄՀ. 2021-ը Հայաստանը կփակի 6,5 տոկոս տնտեսական աճով

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) այսօրվա հրապարակման համաձայն, այս տարի Հայաստանը կփակի 6,5 տոկոս տնտեսական աճով։ Գալիք տարի սպասվում է 4,5 տոկոս աճ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, հուլիսի սկզբին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ այս տարի Հայաստանը տնտեսությունը կփակի 6 տոկոս տնտեսական աճով՝ գրեթե երկու անգամ ավելի, քան կառավարությունը սպասում էր անցած տարվա վերջին՝ 3.2 տոկոս։