Պաշտոնական այցով Երևան է ժամանել Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկը:
Այսօր Հայաստանի արտգործնախարարությունում կկայանա երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը:
Պաշտոնական այցի շրջանակում նախատեսված է, որ Կորչոկին կընդունեն նաև Հայաստանի վարչապետը, նախագահը և Ազգային ժողովի նախագահը: