Նախագահի հրամանագրով մի քանի երկրներում դեսպաններ են նշանակվել:
Այսպես, Արմեն Սարգսյանը նշանակվել է Կատարում դեսպան, Ռազմիկ Խումարյանը` Բելառուսում, Տիգրան Մկրտչյանը` Հունաստանում:
Ֆադեյ Չարչօղլյանը հետ է կանչվել Հունաստանում և Կիպրոսում դեսպանի պաշտոնից:
Ռազմիկ Խումարյանը նշանակվել է նաև Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի ներկայացուցիչ: Նա ԱՊՀ գործադիր կոմիտեի դեպարտամենտի տնօրենի տեղակալն է եղել 2015 թվականից:
Տիգրան Սարգսյանն ավելի վաղ զբաղեցրել է մերձբալթյան երեք երկրներում դեսպանի պաշտոնը, իսկ այս օգոստոս-սեպտեմբերին ԱԳ նախարարի խորհրդականի: