Վրաստանի մայրաքաղաքում մեկ ամիս դադարից հետո սկսել է աշխատել հանրային տրանսպոորտը: Դադարը սահմանվել է օգոստոսի 14-ին կորոնավիրուսի դեպքերի թվի շեշտակի աճի կապակցությամբ:
«Ավտոբուսները, մետրոն և ճոպանուղին առավոտյան ժամերից սպասարկում են ուղևորներին: Այս պահին կա մեկ սահմանափակում՝ բոլոր ուղևորները պարտավոր են դիմակ կրել: Մետրոյի բոլոր վագոնները և ավտոբուսները գիծ դուրս գալուց առաջ պարտադիր ախտահարվում են»,- ասել է «Թբիլիսիի տրանսպորտային ընկերության» մամլո պատասխանատու Թամազ Ռոբակիձեն:
Վրաստանում կորոնավիրուսով ախտահարման առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: Ընդհանուր հաշվով վարակվել է 581 հազար 815 մարդ, ինչը կազմում է բնակչության 15.6 տոկոսը: Կորոնավիրուսից մահացել է 8 հազար 233 հիվանդ:
Վրաստանում այս տարվա մարտի 15-ից զանգվածային պատվաստում է իրականացվում, բնակիչներին առաջարկում են AstraZeneca, Pfizer, Sinopharm և Sinovac ընկերությունների արտադրած վակցինաները:
Վրաստանում ամբողջությամբ պատվաստվել է (երկու ներարկում է ստացել) 605 հազար 529 մարդ, ինչը կազմում է բնակչության 16.27 տոկոսը: Կորոնավիրուսի դեմ հավաքական իմունիտետի համար, ըստ մասնագետների, անհրաժեշտ է բնակչության մոտ 70 տոկոսի պատվաստումը: