Հյուսիսային Կորեան հեռահար թևավոր հրթիռի փորձարկումներ է անցկացրել: Հրթիռն անցել է 1500 կիլոմետր, հարվածել է թիրախին, ապա ընկել է հյուսիսկորեական տարածքային ջրեր:
Անցած շաբաթ և կիրակի օրերին տեղի ունեցած փորձարկումներն, ըստ Փհենյանի, հաջողությամբ են պսակվել: Անկախ տեղեկատվական աղբյուրները չունեն Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցների տարածած տեսագրությունների և լուսանկարների արժանահավատությունը հաստատելու հնարավորություն:
Վերջին անգամ Հյուսիսային Կորեան այս տարվա մարտին էր կարճ հեռահարության հրթիռ փորձարկել: Իսկ մինչ այդ թևավոր հրթիռ է փորձարկել հունվարի 20-ին՝ ԱՄՆ-ում նախագահ Ջո Բայդենի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությունից մի քանի ժամ անց: