Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 14-17-ը գտնվելու է Դուշանբեում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Արտաքին գործերի նախարարների խորհրդի, Պաշտպանության նախարարների խորհրդի և Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով:
Անվտանգության խորհրդի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Տաջիկստանի մայրաքաղաք Գրիգորյանի այցի շրջանակում նախատեսված են երկկողմ հանդիպումներ:
ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղըզստանը։