Պաշտոնական այցով այսօր Հայաստան կժամանի Սլովակիայի արտգործնախարարը:
Ինչպես Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունն է փոխանցում՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Իվան Կորչոկը կհանդիպեն վաղը՝ սեպտեմբերի 14-ին:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի հետ։