Հյուսիսային Կորեայում զանգվածային տոնակատարություններով նշել են կոմունիստական երկրի հիմնադրման 73-ամյակը:
Մայրաքաղաք Փհենյանում աշխատավորները և ուսանողները շքերթով անցել են հրապարակներով և կենտրոնական փողոցներով:
Անցած գիշեր Փհենյանում՝ Կիմ Իր Սենի հրապարակում, տեղի է ունեցել քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների զորահանդես, որին ներկա էր երկրի ղեկավար Կիմ Չեն Ընը: Հյուսիսային Կորեայի ներկայիս առաջնորդը հիմնադիր նախագահ Կիմ Իր Սենի թոռն է և երկրորդ նախագահ Կիմ Չեն Իրի որդին:
Ըստ Փհենյանից ստացված հաղորդագրության, այս անգամ զորահանդեսին չեն բերվել միջմայրացամաքային հրթիռներ: Ի տարբերություն անցյալ տարվա զորահանդեսի՝ Կիմ Չեն Ընը երեկ հանդես չի եկել որևէ ուղերձով և չի սպառնացել հարկ եղած դեպքում թշնամիներին հարվածել միջուկային զենքով: