Արցախում երեկ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք

Արցախում սեպտեմբերի 8-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2 նոր դեպք։

Ըստ Արցախի առողջապահության նախարարության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր, 4 հիվանդի վիճակը գնահատվում է ծանր, թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021-ի ընթացքում կատարվել է 11 հազար 971 թեստավորում, արձանագրվել է հիվանդության 1080 դեպք։