Լաչինում համատեղ թուրք-ադրբեջանական զորավարժություններ են մեկնարկել

«Լաչինի շրջանում մեկնարկել են թուրք-ադրբեջանական համատեղ մարտավարական զորավարժությունները», - տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

«Ադրբեջանցի և թուրք զինվորականների մասնակցությամբ ընթացող զորավարժություների գլխավոր նպատակը ռազմական գործողությունների ժամանակ համագործակցության կատարելագործումն է, ինչպես նաև հրամանատարների մոտ ռազմական որոշումների կայացման և ստորաբաժանումների կառավարման կարողությունների զարգացումը», - փոխանցում է Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։

Ադրբեջանի ՊՆ-ն նաև տեղեկացնում է, որ համատեղ զորավարժությունների ընթացքում ուշադրություն է դարձվելու «բարդ ռելիեֆում ժամանակակից ռազմական տեխնիկայից օգտվելու զինծառայողների հմտությունների ավելացմանը»։