Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը երեկ Մոսկվայում մասնակցել է «Միջազգային բանակային խաղեր-2021» մրցաշարի փակման և պարգևատրման արարողություններին, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Ռուսաստանի ռազմական գերատեսչության փոխանցմամբ էլ` ելույթով հանդես է եկել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Միջազգային բանակային խաղեր -2021»-ն անցկացվել է օգոստոսի 22-ից սեպտեմբերի 4-ը 11 երկրի տարածքում, այդ թվում՝ Հայաստանում: Դրան մասնակցել է ավելի քան 5 հազար զինծառայող՝ 42 երկրից: