Ջաբրայիլի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ):
Նրանց ինքնությունը, ըստ ԱԻՊԾ-ի, կհաստատվի Հայաստանում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Հիշեցնենք, որ զինադադարից հետո իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել են ընդհանուր 1654 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: