Ադրբեջանն ու Թուրքիան հաջորդ շաբաթասկզբից ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժություններ կանցկացնեն։
Դրանց նպատակն է ամրապնդել փոխգործակցությունը թուրքական և ադրբեջանական բանակների օդային ստորաբաժանումների միջև, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Ըստ հաղորդագրության, ադրբեջանական կողմից վարժանքներին կմասնակցեն ՄԻԳ-29 երկու կործանիչներ և Սու-25 երկու գրոհիչներ, որոնք այսօր ուղևորվել են Թուրքիա։
Վարժանքները կշարունակվեն 11 օր և կավարտվեն սեպտեմբերի 17-ին։