Արցախում օգոստոսի 30-ին կատարվել է 76 թեստավորում, որի արդյունքում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք։
Ինչպես Արցախի առողջապահության նախարարությունն է հայտնում, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, 3-ի վիճակը գնահատվում է ծանր։ Թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021-ի ընթացքում կատարվել է 11 հազար 577 թեստավորում, 1053 անձի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։