Այսօր վաղ առավոտյան մի քանի հրթիռ է արձակվել Քաբուլի օդանավակայանի ուղղությամբ:
Ամերիկացի պաշտոնյաներից մեկը Reuters-ին ասել է, որ արձակվել է մոտ 5 հրթիռ, սակայն դրանք ոչնչանվել են հակահրթիռային պաշտպանության համակարգերի միջոցով:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ասել է, որ հավատարիմ են մնում օգոստոսի 31-ին ԱՄՆ-ի զորքերը երկրից դուրս բերելու վերջնաժամկետին:
Միացյալ Նահանգները դադարեցնում է իր ավիափոխադրումը, որը դաշնակիցների հետ միասին ավելի քան 117 հազար մարդ է դուրս բերել Քաբուլի օդանավակայանից այն բանից հետո, երբ երկու շաբաթ առաջ թալիբները վերահսկողություն հաստատեցին մայրաքաղաքում:
Այժմ ամերիկյան ուժերը հիմնականում կենտրոնացած են իրենց և ամերիկացի դիվանագետների անվտանգ դուրս գալու վրա: Բայդենը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ նախազգուշացրել էին, որ Քաբուլում գործողության վերջին ժամերը չափազանց վտանգավոր կլինեն: