Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն ահազանգում է, թե երեկ առավոտյան ադրբեջանցի զինծառայողները դիտավորյալ հրդեհել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ գտնվող հայկական արոտավայրերը։
Ըստ Թաթոյանի՝ օրվա ընթացքում Սոթքի ուղղությամբ հրդեհները մարվել են, իսկ Կութի դեպքում կրակը տարածվել է՝ եղանակային պայմանների պատճառով։
Պաշտպանը կարատվածը համարում է դիվերսիոն հանցագործություն, և պատրասվում է այսօր համապատասխան առաջարկներով կամ պահանջներով դիմում ներկայացնել միջազգային կառույցներին, ինչպես նաև Հայաստանի պետական մարմիններին ու քաղաքացիական հասարակության կազմակերպություններին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից (ԱԻն) «Ազատությանը» փոխանցեցին, որ հայկական կողմից հրդեհը մեկուսացվել է:
Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։