Արցախում կատարված 37 թեստավորման արդյունքում կորոնավիրուսի 2 դեպք է գրանցվել։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր: Առողջապահության նախարարության փոխանցմամբ` 5 հիվանդի առողջական վիճակը գնահատվում է ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 հազար 501 քաղաքացու հետազոտություն, որից 1048-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։