Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները երեկ 15:20-ի սահմաններում, խախտել են հրադադարն ու թիրախային կրակ բացել Արցախի Թաղավարդ բնակավայրի ուղղությամբ տեղակայված ՊԲ մարտական դիրքերի ուղղությամբ: Հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը` հավելելով, որ կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Տիգրանի Շահնազարյանը:
«ՊԲ ստորաբաժանումների հակազդող գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է», - նշում է Պաշտպանության բանակը: